ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս». Ալլան` Դիանա Գրիգորյանի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life–ը շարունակում է արտիստների ընկերների և հարազատների միջոցով բացահայտել նրանց։ Այս անգամ մեր հերոսուհին սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանն է։ Նրա բնավորությունն ու տեսակը փորձեցինք բացահայտել 11–ամյա դստեր` Ալլայի և ընկերուհու` Ժաննա Բուտուլյանի միջոցով։

 

Ալլա

 

Բարի, հոգատար, գեղեցիկ ու խելացի մայրիկ ունեմ։ Ուսումնական շրջանում, մայրս առավոտյան միշտ մեզ տանում է դպրոց, հետո գալիս վերցնում այնտեղից։ Ազատ ժամանակ միասին գիրք ենք կարդում ու ֆիլմեր դիտում։ Մայրս խորհուրդ է տալիս հանրագիտարան կարդամ։ Դա ինձ շատ է պետք գալիս։ Տարբեր ֆիլմեր ենք նախընտրում դիտել, իսկ ավարտից հետո սկսում ենք քննարկել։ Նա ինձ խորհուրդ է տալիս բացասական հատկանիշներ չունենամ, ոչ բոլորին վստահեմ ու հավատամ։ Շատ կցանկանամ մայրիկիս նման լինել։

 

Նա նաև խրհուրդ է տալիս ամեն ինչ ինքնուրույն անել։ Երբ դպրոցում շարադրություն են հանձնարարում, մայրիկիս եմ դիմում, որ օգնի ինձ, իսկ նա միշտ ասում է` ինքնուրույն արա։ Չի եղել այնպես, որ իմ փոխարեն նա գրի։ Միշտ ես եմ գրել, իսկ նա ստուգել է։ Արդյունքից միշտ գոհ է եղել։

 

Երևանում մենք ունենք մեր սիրած վայրը։ Երկուսով հաճախ ենք զբոսնում Կասկադում։ Այնտեղ շատ հանգիստ է։

 

Ինչ–որ զվարճալի դեպքեր չեմ հիշի, բայց մեր ժամանցը միշտ ուրախ է անցնում։

 

Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս։ Դե, դա նրանից է, որ նա փոքր է։

 

Շատ եմ սիրում մայրիկիս։ Ուզում եմ նա լինի առողջ, երջանիկ ու միշտ հաջողակ։

 

 

Ժաննա Բուտուլյան

 

Դիանան շատ պրոֆեսիոնալ է իր աշխատանքում։ Շատ լուրջ է մոտենում ամեն ինչին. սկսած թիմի ընտրությունից, ավարտած սցենարով, պրոդյուսերական աշխատանքներով։ Արդեն երկար տարիներ են` աշխատում եմ իր հետ։ Երբեք չի ձանձրացնում իր աշխատելաոճով։ Անընդհատ նորամուծություններ է անում և մնում հետաքրքիր։

 

Մենք բացի գործընկերներից նաև շատ լավ ընկերներ ենք։ Ընկերներ դարձանք «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ընթացքում։ Որպես ընկեր` նա շատ լավն է։ Մեր թեմաները երբեք չեն սպառվում։ Կարող ենք խոսել ամեն ինչից։ Մի օր խոսում ենք շատ լուրջ թեմաներից, հաջորդ օրը, հնարավոր է, հումորային լինի մեր շփումը, ընդհանուր կատակներ ունենք, որ միայն մենք կհասկանանք։ 

 

Հաճախ ենք միասին ժամանակ անցկացնում։ Գնում ենք կինո կամ զբոսնելու երեխաների հետ։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular