ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ի՞նչ պայմանները չի ընդունում Հայաստանը. Թասիցը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը չի համաձայնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Ադրբեջանի մի շարք նախապայմանների հետ։


Քաղաքագետ Կոնստանտին Թասիցի խոսքով, ով իր կարծիքը կիսել է sputnik-ossetia.ru-ի հետ, հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխություններին։ «Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ։ Փաստաթղթի նախաբանում կա հղում Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի հանրապետության մաս։ Բաքուն վաղուց է պահանջում այդ հղումը հանել, մինչդեռ Երևանը, իր հերթին, մերժում է դա՝ Բաքվի պահանջները համարելով պետության ներքին գործերին միջամտություն», - ասել է նա։


Թասիցը նաև նշել է, որ Հայաստանը պլանավորում է այս կամ այն կերպ փոխել երկրի սահմանադրությունը, ուստի Երևանի և Բաքվի միջև իրավիճակի սրացում չի սպասվում։
Խոսելով այն պայմանների մասին, որոնք Հայաստանը կարող է ներկայացնել Ադրբեջանին, փորձագետը ընդգծել է, որ ձերբակալվածների վերադարձն է Երևանի համար առաջնահերթություն։ «Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այդ հարցը կներառի օրակարգում։ Նրա որոշումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ, բայց որոշ փոխանակումներ կամ Ադրբեջանում պահվող որոշ հայ գերիների վերադարձը բավականին հնարավոր է», - կարծիք է հայտնել Թասիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular