ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան զորահանդես է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հսկել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ցուցադրման մեծ զորահանդեսը, որը տեղի է ունեցել միջազգային պաշտոնյաների առջև։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի պետական լրատվամիջոցին:  

Զորահանդեսը նշանավորել է իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակը:  

Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Փհենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաև Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության ղեկավար Տո Լամը:  

Զինվորական շքերթի ժամանակ միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր գերժամանակակից Hwasong-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular