ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Binance գործարկում է Crypto-as-a-Service ծառայությունը ֆինանսական ինստիտուտների համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Binance-ն ներկայացրել է նոր պրոդուկտ՝ Crypto-as-a-Service (CaaS), ենթակառուցվածքային լուծում, որը նախատեսված է բանկերի, բրոքերների և բորսաների համար՝ թույլ տալով նրանց սեփական բրենդի ներքո գործարկել կրիպտո ծառայություններ։

Թվային ակտիվների նկատմամբ աճող հետաքրքրությունը ավանդական ֆինանսական ինստիտուտներին կանգնեցրել է նոր մարտահրավերի առաջ․ հաճախորդներին կրիպտոշուկա մուտք տալն այլևս ընտրություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։ Սակայն սեփական ենթակառուցվածքի ստեղծումը՝ տեխնոլոգիաներից և համապատասխանության համակարգերից (compliance) մինչև լիկվիդայնություն, պահանջում է զգալի ներդրումներ և պարունակում բարձր ռիսկեր։

Crypto-as-a-Service մոդելը հենց այս խնդիրը լուծելու համար է։ Binance-ը ստանձնում է ամբողջ «բեք-էնդը»՝ առևտուրը, լիկվիդայնությունը, պահպանումը, համապատասխանությունը և հաշվարկները, իսկ բանկերն ու բրոքերները ղեկավարում են «ֆրոնտ-էնդը»՝ իրենց բրենդը, հաճախորդների հետ կապերը և օգտատիրոջ փորձը։ Այս կերպ նրանք կարող են առանց սեփական էկոհամակարգը զրոյից կառուցելու անհրաժեշտության արագ ինտեգրել կրիպտո ծառայություններ։

Բանալի առանձնահատկություն՝ Internalised trading (ներքին առևտուր)

Նոր լուծումը ներառում է այսպես կոչված ներքին օրդերների համադրման հնարավորություն (internal order matching)։ Սա ինստիտուտներին տալիս է հնարավորություն իրենց հաճախորդների միջև համակարգի ներսում գործարքներ իրականացնել, պահպանելով լիկվիդայնությունը և նվազեցնելով ծախսերը, միաժամանակ ունենալով մուտք Binance-ի խորը օրդերների համակարգ (order book)։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնել եկամտաբերությունը և առաջարկել մրցունակ պայմաններ՝ առանց հավելյալ ենթակառուցվածքային ծախսերի։

Լրացուցիչ հնարավորություններ

CaaS-ի շրջանակում ֆինանսական հաստատությունները ստանում են․

լիարժեք մուտք Binance-ի լիկվիդայնությանը՝ սփոթ և ֆյուչերսային շուկաներում,

հատուկ կառավարման վահանակ՝ հաճախորդների և առևտրային ծավալների վերաբերյալ վերլուծություններով,

գործիքներ՝ միջնորդավճարների կարգավորման և հաճախորդների սեգմենտացիայի կառավարման համար,

ներդրված լուծումներ՝ KYC, գործարքների մոնիթորինգի և ակտիվների պահառության հաշվառման համար։

 

Գործարկման ճանապարհային քարտեզ

Սեպտեմբերի 30-ից ծառայությունը բացվել է վաղ հասանելիության (early access) ձևաչափով՝ սահմանափակ թվով լիցենզավորված բանկերի և բրոքերների համար։ Ծրագրի ընդլայնումը՝ ավելի լայն շրջանակի հաստատությունների համար, նախատեսվում է տարվա վերջում։

Ինչու է սա կարևոր

Binance CaaS-ի գործարկումը արտացոլում է գլոբալ միտումը․ կրիպտոարժույթները դադարում են լինել առանձնացված ուղղություն և դառնում ֆինանսական ինստիտուտների ստանդարտ առաջարկի մաս։

Արդյունաբերության համար սա նշանակում է թվային ակտիվների արագ ինտեգրում դասական բանկային համակարգի մեջ, իսկ հաճախորդների համար՝ նոր ներդրումային հնարավորություններ՝ արդեն ծանոթ և վստահելի համակարգերի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular