Մարզահամերգային համալիրը 5.7 միլիոն դոլլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին. պատմության այս օրը (09 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Փոստի համաշխարհային օր, Ռումինիա՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։
1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը։
1932 - ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։
1936 - ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը։
1943 - ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան։
1954 - ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը։
1989 - Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի հետ։
1992 - թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը։
2005 - Մարզահամերգային համալիրը 5.7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել։
2006 - հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական գոտին՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին։
2007 - Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին։
2008 - երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն, 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ։
2010 - Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները։ Ըստ այդմ՝ ապահովագրավճարը սահմանվել է 19–106 հազար դրամի սահմաններում։
2011 - ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։
2017 - Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն։
2020 - Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը, սակայն, ժխտվել է որոշ աղբյուրների կողմից։ Իրականում Հադրութը ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1201 - ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի (17-րդ դարից՝ Փարիզի համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը։
1446 - Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն։
1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել։
1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը։
1757 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչ Կարլ 10-րդը։
1760 - Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից։
1780 - ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է Ատլանտիկայի ամենամահացու փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու մահվան։
1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային։
1831 - սպանվել է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիստրիասը։
1835 - ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը։
1857 - վախճանվել է ավստրիացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչ։
1874 - Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը։
1879 - ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։
1888 - ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը։
1906 - ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։
1912 - սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը։
1924 - վախճանվել է ռուս գրող Վալերի Բրյուսովը։
1940 - ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը։
1943 - Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան։
1959 - ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։
1962 - Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1967 - ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոն։
1967 - վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդանտե Չե Գևարան։
1967 - վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան։
1974 - ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը։
2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը։
2008 - մինչև 6150 կմ հեռավորությամբ Երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։
2010 - վախճանվել է ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն։
2017 - վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար, «բժշկող» Ալան Չումակը։
2019 - սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրիայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։
2023 - սկսվել է Գազայի հատվածի բլոկադան Իսրայելի կողմից։
Կ. Խաչիկյան