ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․  Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի: Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Ըստ մեղադրանքի, նրա գործողությունների հետեւանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել են հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վճռաբեկի որոշումից հետո Ջալալը «նեղ կռուգում» չի թաքցրել իր նեղվածությունը՝ ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն` եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակմանը: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 08. 10․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular