Խմեք սա քնելուց առաջ ու ազատվեք որովայնի անցանկալի ճարպից
ՖՈՏՈՕրգանիզմում ճարպի կուտակումը սովորաբար տեղի է ունենում ոչ առողջ սննդամթերքի և պասիվ ապրելակերպի պատճառով, որին մարդկանց մեծամասնությունը մեր դարաշրջանում զոհ է դարձել։
Եթե այն մարդկանցից եք, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է ազատվել օրգանիզմում կուտակված ճարպերից, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։
Բաղադրատոմսի հիմնական բաղադրիչներն են վարունգն ու մաղադանոսը, որոնք ունեն միզամուղ հատկություններ ու խթանում են իմունային համակարգը, արագացնում են նյութափոխանակությունը և թունազերծում են օրգանիզմը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1 փունջ մաղադանոս
• 1 վարունգ
• 1 կտոր կոճապղպեղի արմատ
• ½ բաժակ ջուր.
• ½ կիտրոն:
Պատրաստման եղանակը
Մաղադանոսն ու վարունգը լավ լվանալ, կտրատել։ Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ ու հարել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Ցանկության դեպքում կարելի է մի փոքր մեղր ավելացնել, որպեսզի համը փոխվի։
Խմել այս խառնուրդը քնելուց առաջ։ Ընդամենը մի քանի շաբաթ անց կնկատեք, թե ինչպես են անհետանում ճարպերն ու ավելորդ կիլոգրամները և միևնույն ժամանակ բարձրանում է էներգիան։ Եթե այս ըմպելիքը համադրեք գոնե թեթև մարզումների կամ քայլելու հետ, ապա արդյունքներն ավելի արագ կնկատեք։