ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամասշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բնօրաննի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Բելառուս՝ Արխիվի աշխատողի օր, Ղազախստան՝ Հաշվապահի և աուդիտորի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 69 - Երրորդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ, չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը, վերջինս պարտություն է կրել և, որպես արդյունք, գրավվել է մայրաքաղաք Տիգրանակերտը և սկսվել է քայքայվել կայսրությունը։

1849 - վախճանվել է հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը կամ Լազարյանը։

1875 - ծնվել է ազգությամբ հայ խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը։

1900 - ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։

1922 - ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։

1935 - վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը։

1940 - բացվել է Երևանի բուսաբանական այգին։

1977 - առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը։

1982 - ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը։

2003 - կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ։

2005 - Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը։

2014 - Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև «ԲՀԿ»-ն։

2016 - Սուրիկ Խաչատրյանը ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից։

2019 - Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանը իր քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձիք։

2020 - Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամասշտաբ հարձակման մասին։

2022 - Պրահայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

105 մ.թ.ա. - Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։

23 - վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։

1459 - ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը, որը հանդիսանում է առաջին գլոբուսի ստեղծողը։

1536 - անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական, բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն լեզվի թարգմանիչ Ուիլյամ Տինդեյլը։

1683 - առաջին գերմանացի վերաբնակիչներն են հասել Ամերիկա (Փենսիլվանիա) և հիմնել են Գերմանթաուն բնակավայրը։

1732 - ծնվել է անգլիացի աստղագետ Նեվիլ Մասկելայնը, որը առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։

1769 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ափ է իջել Նոր Զելանդիայում։

1773 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։

1790 - ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։

1822 - վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմենիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։

1846 - ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։

1866 - տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը. Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլար։

1888 - ծնվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։

1889 - Փարիզում բացվել է հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն։

1908 - Կրետե կղզին հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։

1933 - ծնվել է վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Զաքարե Փալիաշվիլին։

1939 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերմախտի բանակի լեհական գործողությունը ավարտվել է Լեհաստանի կապիտուլյացիայով։

1948 - Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1960 - տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան։

1973 - սկսվել է արաբ-իսրայելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմը)։

1981 - սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։

1986 - Գարրի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։

2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։

2004 - ջուր է իջեցվել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։

2010 - սկսել է գործել լուսանկարների փոխանակման «Instagram» հավելվածը։

2018 - վախճանվել է իսպանական կատալոնացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular