ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կայցելի Տաջիկստան՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով «Россия 1» հեռուստաալիքին։

Տաջիկստանում Վլադիմիր Պուտինը կհանդիպի երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Հեռուստաալիքի տվյալներով, նախատեսվում են նաև հանդիպումներ ԱՊՀ այլ երկրների ղեկավարների հետ։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Դուշանբեում։ Թե երբ է նախագահը մեկնելու Տաջիկստան և որքան ժամանակ է անցկացնելու այնտեղ, հեռուստաալիքը չի նշում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular