ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրևատար համակարգը դիմացավ քննությանը. Վեոլիա Ջուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրևի ժամանակ Վեոլիա Ջուր ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը,- գրում է SHAMSHYAN.com-ը:

Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարեւանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբ արագորեն վերացրել ջրի կուտակումները:

Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթեւեկը: Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրևի հորդառատությամբ: Անձրեւաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ կուտակումները: Այդ ժամերին տարածքի համար պատասխանատու «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ աշխատել են արտակարգ ռեժիմով, անընդհատ մաքրելով դեպի «Մետրոպոլ» հյուրանոց ձգվող գետնուղու անձրեւատարների ճաղավանդակները, այդկերպ ապահովելով ջրերի արագ հեռացումը: Իրավիճակն այստեղ կարգավորվել է 23.00-23.30-ին:

Ընկերության սպասարկման մյուս տարածքներում առանձնապես լուրջ խնդիրներ չեն առաջացել: Այո, եղել են ջրերի կուտակումներ որոշ փողոցներում, սակայն դա նման իրավիճակում անխուսափելի է, եւ բնորոշ է ոչ միայն Երեւանին: Ջրամատակարար-քաղաքապետարան ակտիվ համագործակցության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել ու զարգացել է Երեւանի անձրեւատար համակարգը: Լուծվել են խնդիրները Երեւանի մի քանի տասնյակ վայրերում, որտեղ դեռեւս ոչ շատ վաղուց անձրեւաջրերի կուտակումները սովորական երեւույթ էին:

Այստեղից էլ երեկվա միանգամայն կառավարելի վիճակը նման հորդ անձրեւի դեպքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով եղանակային կանխատեսումներն ու նոր հորդ անձրեւների հավանականությունը առաջիկա օրերին, Վեոլիա Ջուրը ներկայումս նորից ակտիվորեն մաքրում է անձրեւատարները, «Սանիտեքի» աջակցությամբ այնտեղից հեռացնում աղբը, կոտրված ճյուղերն ու տերեւները ու նախապատրաստում համակարգը նոր փորձությունների:

Վեոլիա Ջուր 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular