ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարսան պատրաստ է վաճառել երեք խաղացողի՝ ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկին ձեռք բերելու համար

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ, հայտնում է El Nacional-ը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան նպատակ ունի ուժեղացնել թիմը և քննարկում է 24-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Նորվեգացու հավանական տրանսֆերը մոտավորապես գնահատվում է 125 միլիոն եվրո։ Տրանսֆերը ֆինանսավորելու համար ղեկավարությունը պատրաստ է բաժանվել մի քանի խաղացողներից՝ Ռոնալդ Արաուխոյից, Դանի Օլմոյից և Ֆերմին Լոպեսից։

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 8 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular