Ծանրորդ Գառնիկ Չոլակյանն աշխարհի առաջնությունում 10-րդն է
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցա՝ բարձրացնելով 123 կգ: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը միայն մեկ անգամ բարձրացրեց ծանրաձողը:
Չոլակյանը բարձրացրեց 152 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա միայն 10-րդն է:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանը: