ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Քարե դարդը» նոր եթերաշրջան չի ունենա». Վաչե Թովմասյանը սիթքոմի հանգուցալուծման և ԱՄՆ–ի ներկայացման մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Քարե դարդ» սիթքոմն այս շաբաթ ավարտվում է։ Հինգշաբթի և ուրբաթ եթերում կլինեն սիթքոմի վերջին սերիաները։ Tert.am Life–ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր, դերասան Վաչե Թովմասյանը հայտնեց, որ այն նոր եթերաշրջան չի ունենա։

 

«Սիթքոմի հանգուցալուծումը happy end է։ Այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել։ Հետաքրքիր վերջաբան ունի։ «Քարե դարդը» նոր եթերաշրջան չի ունենա։ Եթե ունենայինք լայնամասշտաբ նկարահանումների հնարավորություն, կշարունակեինք ու նորովի կներկայանայինք, սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են։ Իսկ որակյալ աշխատանք ներկայացնելու համար պետք չէ կոմպրոմիսի գնալ։ Մեր հնարավորությունների չափով ամեն ինչ արել ենք։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ ավարտենք։ Ինչպես ասում են` համը դուրս չգա»,– ասաց Վաչեն։

 

Վերջինս նշեց, որ անպայման կներկայանան նոր նախագծով։ Հիմա բանակցությունների փուլում են, փակագծերը չի բացում, քանի որ դեռ ոչինչ հստակեցված չէ։  

 

 

Ի դեպ, «Քարե դարդի» ստեղծագործական կազմն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ–ից։ Նրանք Միացյալ Նահանգներ էին մեկնել «Քարե դարդի» ներկայացման համար։ Վաչեն պատմեց, որ ներկայացումը շատ լավ է անցել։ «Երկար ժամանակ աշխատել ենք ներկայացման վրա։ Նոր սցենար է գրվել։ Սերիալի սցենարի հետ կապ չունի։ Ներկայացման սյուժեն  զարգանում է, երբ հերոսուհիները քարե դարից ժամանակի մեքենայով վերադառնում են մեր օրեր` ամուսնանալու։ Իրենց հետ են գալիս նաև աբորիգենները։ Նրանք հայտնվում են տարբեր զվարճալի իրավիճակներում` ոստիկանական բաժանմունքում, օպերայում երգում են, սրճարանում ամեն ինչ ջարդուփշուր են անում և այլն։ Ներկայացումն ավարտվում է հարսանիքով»,– հավելեց Վաչեն։

 

Ներկայացմանը մասնակցել են`Ռուդոլֆ Ղևոնդյանը, Վաչե Թովմասյանը, Անատի Սաքանյանը, Աննա Մանուչարյանը, Էմիլ Գալստյանը,  Զարուհի Սահակյանն ու Արմուշը։ «Հանդիսատեսի համար անակնկալ էր, երբ Արմուշին տեսան։ Նա մեզ միացավ ԱՄՆ–ում։ Արմուշը ներգրավված է եղել նաև սցենար գրելու գործընթացում։ Մենք միշտ նրա հետ կապի մեջ ենք եղել և սկայպով փորձեր ենք արել»,– նշեց պրոդյուսերը։

 

Հետաքրքրվեցինք` «Քարե դարդի» թիմը կրկին կներկայանա՞ ներկայացումով։ Ի պատասխան` Վաչեն ասաց. «ԱՄՆ–ում ոչ, բայց Հայաստանում հնարավոր է` օգոստոսին լինի, քանի որ  հետաքրքրվողները շատ են։ Հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է մեր դերասանների զբաղվածությունից։ Շատերն այստեղ չեն։ Պետք է նրանց հետ կարողանանք հարմարեցնել։ Եթե լինի, մի քանի անգամ կունենանք ներկայացում»։

 

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular