ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջիկը Հայաստանում սպասում էր ստորության, բայց հետո ամաչել է նման կերպ մտածելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ ճանապարհորդներ նախապես որոշակի վատ պատկերացումներ ունեն որևէ երկրի մասին։ Այդ հարցում հատկապես «հաջողակ» է Հայաստանը, որտեղ այցելելուց հետո շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ բաների, բացասական տպավորություններ են ունեցել։ Ելենա անունով մի փորձառու ճանապարհորդ, ով միայնակ էր գնացել Հայաստան, նույնպես նույն մտավախություններն ուներ։ Նա լսել էր այն տհաճ իրավիճակների մասին, որոնցում կանայք են հայտնվում Հայաստանում, գրում է hibiny.ru–ն։

Երևանով անցնելիս ռուս կինը մեկօրյա էքսկուրսիա է գնեցել տեղացի տարեց Գագիկ անունով մի բնակչի հետ։ Նրա հետ եղել են մի քանի այլ զբոսաշրջիկներ՝ հանրապետությունը ճանաչելու համար։ Խնդիրն այն է եղել, որ կինը իր հետ քիչ կանխիկ գումար է ունեցել, ինչի մասին էլ տեղեկացրել է ուղեկցորդին։ Տղամարդը հանգստացրել է նրան առաջարկելով բանկոմատից կանխիկ գումար հանել կամ մտածել վճարման այլ մեթոդի մասին։
Շրջագայությունը լավն է եղել, Գագիկը պատմել է հետաքրքիր փաստեր Հայաստանի տեսարժան վայրերի մասին, ցույց տվել տեղական այն հաստատությունները, որտեղ հյուրերին գինի են հյուրասիրում։ Տեղացին նաև մի քանի խորհուրդ է տվել, թե որտեղից կարելի է որակյալ գինի գնել ավելի էժան։

Ամբողջ էքսկուրսիայի ընթացքում Ելենան սպասում էր ստորության կասկածելով, որ հայը կփոխի գինը կամ կպահանջի լրացուցիչ վճար։ Նրա անհանգստությունն ավելի է սրվել, երբ նրա բանկային քարտը լռվել է բանկոմատում, որտեղից նա ցանկանում էր գումար հանել էքսկուրսիայի վճարման համար։

Արդյունքում, ռուս կինը բախվել է տեղացիների հյուրընկալությանը և իրեն օգնության հասնելու պատրաստակամությանը։ Տեղացի բնակիչը, ով պատահաբար էր մոտակայքում, զանգահարել է բանկի աջակցության ծառայություն և նկարագրել իրավիճակը փորձելով օգնել զբոսաշրջիկին։

Այդպես էլ կանխիկ չստանալով և քարտը բանկոմատում թողնելով ռուս կինը, այնուամենայնիվ, գտել է էքսկուրսիայի համար վճարելու միջոց։ Նա մեկ այլ քարտով սրճարանում վճարել է ամբողջ տուրիստական խմբի համատեղ ընթրիքի համար, իսկ նրա ուղեկիցները գումարը կանխիկ նրան են վերադարձրել։ Նա էլ այդ գումարով վճարել է Գագիկին էքսկուրսիայի համար։

Լռված քարտի հետ կապված իրավիճակը նույնպես հաջողությամբ լուծվել է, և ոչ առանց ուղեկցորդի օգնության։ Ելենան ուզում էր այն ինքնուրույն հանել առանց մասնագետների ժամանմանը սպասելու, օգտագործելով կոսմետիկ պինցետ։ Սակայն ուղեկցորդն է միջամտել նշելով, որ զբոսաշրջիկը, ով խառնում է բանկոմատը կասկածելի տեսք կունենա, և կնոջ կարճ աքցանի փոխարեն օգտագործել է մեկ այլը, ավելի երկարը և քարտը հաջողությամբ հանել բանկոմատից։

Ելենան, չնայած Հայաստանում սպասում էր խաբեության և ստորության, բախվել է միայն օգնելու ցանկության և հյուրընկալության հետ։ Նա իր Zen ալիքում գրել է, որ հիմա ամաչում է իր անհիմն վատ կարծիքի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular