ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարոկկոյում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն վեց օր։ Դրանք սկսվել են խաղաղ և թույլատրվել են իշխանությունների կողմից, սակայն վերաճել են անկարգությունների, որոնց հետևանքով զnհվել է 3 մարդ, ավելի քան 350-ը՝ վիրավորվել, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով Մարոկկոյի Թագավորության Ներքին գործերի նախարարության հայտարարությանը։

Մարոկկոյի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում կոռուպցիայի դեմ և պահանջում են առողջապահական և կրթական համակարգերի բարեփոխումներ: Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունենում Մարակեշում, Կասաբլանկայում, Տանժերում, Սալեում և Տետուանում:

Երթերի ընթացքում կոչեր են հնչել վարչապետ Ազիզ Ահանուշի հրաժարականի վերաբերյալ: «GenZ 212» առցանց խմբի կողմից նախաձեռնված ցույցերը վերջին տարիներին դարձել են երկրում ամենամեծը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular