ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեսբոսում երկրաշարժը հարյուրավոր մարդկանց զրկել Է օթեւանից, կա մեկ զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանի Լեսբոս կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մեկ կին, վիրավորվել 15 մարդ, Վրիսա ավանում ավերվել Է տների մեծ մասը, առանց կացարանի են մնացել հարյուրավոր մարդիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական իշխանությունները:

6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հունիսի 12-ին ժամը 15:28-ին Հունաստանի արեւելքում Լեսբոս եւ Խիոս կղզիների միջեւ: Դրան հետեւել են 4,8 մագնիտուդով հետցնցումը եւ պակաս ուժգնությամբ մի քանի ցնցումներ: Երկրաշարժն ավերածություններ Է գործել նաեւ Թուրքիայում, որը հեռու չի գտնվում Էպիկենտրոնից: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լեսբոս Է ուղարկել ներքին գործերի փոխնախարար Նիկոս Տոսկասին եւ քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության եւ ենթակառուցվածքի նախարարության մի խումբ տեխնիկների եւ փորձագետների: Նրանք պետք Է որոշեն տուժած շրջանների վնասը եւ շուտափույթ վերականգնման պլաններ կազմեն: «Գյուղն ասես ռմբակոծել են»,- ասել Է կղզու քաղաքագլուխ Սպիրոս Գալինոսը, որը Վրիսա գյուղում ուղեկցել Է կառավարական պատվիրակությանը: Տներից մեկի փլատակների տակ զոհվել Է մի կին՝ երկու երեխաների մայր, նրա ամուսինը թեթեւ վերքեր Է ստացել: Հրշեջները փլատակներից դուրս են բերել երեք մարդու: Վիրավորել Է երեք մարդ, հաղորդում են տեղական իշխանությունները: Առավել ծանր վնասվածքներ Է ստացել շուրջ 15 մարդ, մեծ մասին առաջին օգնությունը ցույց տալուց հետո թողել են հիվանդանոցներից: Շրջանի գրեթե 500 բնակիչներ գիշերն անցկացրել են կղզու այլ մասերի վրաններում եւ հյուրանոցներում՝ երկյուղելով հետցնցումներից:

Տեղական իշխանությունների նախնական գնահատմամբ՝ Վրիսայում շենքերի 70 տոկոսն ավերված Է կամ դրանց լուրջ վնաս Է հասցված: Ավերածություններ կան նաեւ Պլոմարի քաղաքում, որը գտնվում Է Էպիկենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular