ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա աղջիկը ողջ կյանքն ապրել է պլաստմասե տարայի մեջ (ֆոտո)

ՖՈՏՈ

Նիգերիայի Կանա քաղաքի բնակչուհի 19-ամյա Ռամա Խառունան տառապում է  հազվագյուտ հիվանդությամբ։ Նրա մարմինը չի աճում։ Չափսերով նա հավասար է  6-ամսական երեխային, իսկ չզարգացած վերջույթները չեն գործում։ Սակայն այս սարսափելի հիվանդությունը չի ազդել աղջկա բնավորության վրա։ Նա ուրախ և կենսախինդ աղջիկ է, ով երազում է  երջանիկ ապագայի մասին։

Ինչպես ցանկացած դեռահաս, Ռաման սիրում է ուրախանալ և երազում է, որ մի օր կբացի սեփական խանութը։ Դրան չի խանգարում այն, որ նա չունի ոտքեր և ձեռքեր, մարմնում ունի մշտական ցավեր և ժամանակի մեծ մասը անցկացնում է պլաստմասսայե տարայում, քանի որ նույնիսկ սովորական հաշմանդամի սայլակը հարմար  չէ նրա համար։

Ռամայի մայրը պատմում է, որ մինչև 6 ամսեկանը նա նորմալ երեխա էր և արդեն կարողանում էր նստել։ Սակայն հետագայում աղջկա զարգացումը կանգնեց։ Ամեն ինչ սկսվեց տենդի նոպաներից, իսկ հետո որովայնի շրջանում սուր ցավերից։ Այդ ժամանակից ի վեր ցավերը տաջում են նրան, իսկ մարմինը չի աճում։

Ռամայի ընտանիքը ամեն ինչ անում է, որ թեթևացնի նրա կյանքը։ Ինչ-որ մեկը միշտ մնում է նրա կողքին։ «Նրանք ինձ շատ են օգնում, ամեն ինչ անում են, որպեսզի ես ոչ մի բանի կարիք չունենամ», ասում է աղջիկը։ Նրա հետ հատկապես մտերիմ է իր կրտսեր 10-ամյա եղբայրը, ով շատ է  սիրում իր քրոջը և իր ժամանակի մեծ մասը անցկացնում է նրա հետ։

Ռամայի ընտանիքը ամեն ինչ արել է նրան բուժելու համար։ Նրա հայրը վաճառել է իր ողջ ունեցվածքը, բայց ապարդյուն։ Նիգերիայի բժիշկները փակուղու մեջ են։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է կատարվել աղջկա հետ։ Որոշ տեղի բժիշկներ անգամ աղջկա ծնողներին ասել են, որ նրան այդպես է դարձրել ջինի անեծքը։

Ռամայի մասին գրել են տեղի թերթում, որից հետք աղջիկը գրավել է մի շարք բարեգործների ուշադրությունը, որոնք նրան օգնում են։ Ամենամեծ նվերը եղել է  հաշմանդամի սայլակը, որը շատ է  փոխել աղջկա կյանքը։

Չնայած այդ ամենին՝ Ռաման հավատում է իր երջանիկ ապագային։ «Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվում է և երազում եմ մի օր բացել իմ սննդամթերքի խանութը, որտեղ կլինի այն ամենը, ինչ պետք է մարդկանց։ Դա այն ամենն է, ինչ  ես ուզում եմ կյանքից», ասում է Ռաման։ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular