ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՍԺ-ի դեմ խաղում պետք է կատարելագործենք մեր խաղային պլանը, կենտրոնանանք գնդակի վերահսկման և դաշտում ճիշտ դիրքավորման վրա․ Ֆլիկ

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում ՊՍԺ-ի դեմ սպասվող խաղը.

«Մենք հանդիպելու ենք անցած մրցաշրջանի լավագույն թիմերից մեկին, և սա մեծ մարտահրավեր է: ՊՍԺ-ն շատ ուժեղ է: Մենք անհամբեր սպասում ենք այս խաղին: Պետք է կատարելագործենք մեր խաղային պլանը, կենտրոնանանք գնդակի վերահսկման և դաշտում ճիշտ դիրքավորման վրա:

Սակայն դա հեշտ չի լինի, քանի որ ՊՍԺ-ն նույնպես գերազանց է այդ առումով: Հետևաբար, առաջին վայրկյանից մինչև խաղի վերջին սուլոցը պետք է խաղանք մեր հնարավորությունների սահմանագծին:

Սա Չեմպիոնների լիգան է, որտեղ սխալների տեղ չկա: Խոսքը ոչ միայն գնդակով խաղի, այլև պաշտպանության մասին է», – ասել է Ֆլիկը «Բարսելոնայի» մամուլի ծառայության միջոցով:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular