ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կատաղել էր ԵԽԽՎ պատվիրակի հարցից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԽԽՎ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթն ամենևին էլ հարթ չի անցել․ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հունից դուրս է եկել, երբ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Էդվարդ Լեյը Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման համատեքստում հիշատակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Հայամետ նախաձեռնություններով հայտնի պատվիրակը Փաշինյանին հարցրել է, թե արդյոք այդ միջանցքի ստեղծումը նույնչափ բխո՞ւմ է Հայաստանի շահերից, որքան Ադրբեջանի շահերից։ «Ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի և բացակայում է այդ փաստաթղթերում։ Ես ուզում եմ ընդգծել․ դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ։ Նման բան ոչ մի փաստաթղթում չկա, չի եղել և, համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,– գրեթե բղավել է Փաշինյանը։

«Խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի կարևոր ատրիբուտը լեգիտիմ բառապաշարի կիրառումն է։ Իմ ելույթներում չկա ոչ մի բառ, որի ծագումնաբանությունը չկարողանամ ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից»,– շեշտել է նա՝ հավելելով, թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոպտագույն խախտում է։

Իշխանական քարոզչամեքենան Փաշինյանի այս ոչ ադեկվատ բղավոցները փորձում է ներկայացնել իբր լուրջ ձեռքբերում, բայց փաստն այն է, որ միջազգային կարևոր ատյանում էլ Նիկոլ Փաշինյանն իրեն պահել չգիտի, հարցերին փաստարկված հակադարձելու ընդունակ չէ․ փոխարենը նման պահվածքով ապացուցում է բոլոր մտահոգությունները։ Իսկ Վաշինգտոնի հռչակագրին հղում անելիս ավելի լավ է չմոռանա, որ Դոնալդ Թրամփն արդեն որերորդ անգամ մոռանում է իր անունը։ Երեկ էլ, խոսելով Փաշինյանի մասին, Թրամփն ասել էր․ «...այն մյուս տղան»։ Դա է բնորոշում, թե ինչ վերաբերմունք ունեն Փաշինյանի հանդեպ Արևմուտքում։

Սաթենիկ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular