ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտերկրում նկարահանված ֆիլմերի վրա 100% մաքսատուրք կսահմանվի․ Թրամփ

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արտերկրում նկարահանված և ԱՄՆ ներմուծվող բոլոր ֆիլմերի վրա սահմանելու է 100% մաքսատուրք՝ կրկնելով մայիսին հնչեցրած իր հայտարարությունը, ինչը կարող է խարխլել Հոլիվուդի գլոբալ բիզնես մոդելը։

Ըստ Reuters-ի՝ այս քայլը ցույց է տալիս, որ Թրամփը պատրաստ է իր պաշտպանական տնտեսական քաղաքականությունը տարածել նաև մշակութային ոլորտի վրա՝ անորոշություն ստեղծելով այն ստուդիաների համար, որոնք մեծապես կախված են միջազգային համատեղ արտադրություններից և արտասահմանյան եկամուտներից։

«Մեր կինոարտադրությունը գողացվել է ԱՄՆ-ից այնպես, ինչպես երեխայից կոնֆետ կգողանան»,– գրել է Թրամփը Truth Social-ում։ Սակայն պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով նա կկարողանա մաքսատուրք սահմանել։ Սպիտակ տանը և խոշոր ստուդիաներում մեկնաբանություններից հրաժարվել են։

Կինոարդյունաբերության ներկայացուցիչները շփոթված են, քանի որ ժամանակակից ֆիլմերը հաճախ նկարահանվում և մշակվում են տարբեր երկրներում՝ Կանադայից մինչև Ավստրալիա։ Միևնույն ժամանակ, համատեղ արտադրությունները Եվրոպայում և Ասիայում դարձել են սովորական՝ տեղական ֆինանսավորման և շուկաների հասանելիության շնորհիվ։

Ընդհանուր մաքսատուրքը կարող է ազդել նաև հազարավոր ամերիկացի մասնագետների վրա, ովքեր աշխատում են ֆիլմերի ԱՄՆ-ից դուրս իրականացվող նկարահանումներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular