ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։

Այդ օրը նրանց խոստացել էին, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։

Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել:

Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ՔՊ-ականներ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել: Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետեւում ՔՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրիելյանի անունն է հնչում։

Ասում են, թե Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը, որին այսքան «փչացնելուց» հետո էլ շարունակում են ՔՊ-ում սիրել-հարգել, իսկ երկրի պաշտպանության, անվտանգության համար թուքումուրն ինքն է ուտում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular