Լարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ վարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնել են, որ ԳՇ պետի և Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի միայն 3 ծնողի՝ հավաքված 30-ի փոխարեն։
Դա առաջացրել է ծնողների զայրույթը, իրավիճակը լարվեց անցակետում։
Այս պահին անհետ կորածների ծնողներն ու հարազատները 5 րոպե ժամանակ են տվել ՊՆ-ին, որպեսզի իրենց պահանջը բավարարեն, այլապես պատրաստ են փակել փողոցները։
Էմմա Միքայելյան


