ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել ավելորդ քաշից և պահպանել արդյունքը

ՖՈՏՈ

Գրեթե բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ փորձել են նիհարել դիետաների միջոցով, սակայն քչերին է հաջողվել ոչ միայն նիհարել, այլև պահպանել արդյունքը: Բանն այն է, որ մինչ դիետաներին հետևելը մարդը պետք է հասկանա, որ արդյունավետ դիետան կարճաժամկետ չի լինում և լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է փոխել սննդակարգը ոչ թե մեկ շաբաթով, այլ մշտապես:

 

Կարճաժամկետ խիստ դիետաները ոչ միայն անարդյունավետ են, այլև շատ վնասակար, ուստի սննդակարգը հարկավոր է կտրուկ փոխել և միշտ սնվել այդ կերպ: Սա կարող է շատ բարդ թվալ, սակայն իրականում մեծ ջանքեր հարկավոր չեն: Պարզապես անհրաժեշտ է հետևել հետևյալ խորհուրդներին:

 

Պարբերականություն

 

Սնունդը հարկավոր է ամեն օր նույն ժամերին ընդունել, սակայն դրա քանակը կհուշի միայն սննդաբանը, քանի որ ոմանց օրգանիզմին հարմար է լինում երեքանգամյա սնունդը, իսկ ոմանց օրգանիզմին՝ հիգանգամյա: Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի օրական երեք անգամից պակաս ուտել, քանի որ այդ կերպ մարդը ոչ միայն շատ է ուտում, այլև կարող է գաստրիտ ձեռք բերել: Բանն այն է, որ երկարատև «սննդային զսպվածության» դեպքում օրգանիզմն արտադրում է քաղցի հորմոններ: Ընդ որում՝ որքան երկար ժամանակ մարդը սնունդ չի ընդունում, այնքան շատ քաղցի հորմոն է արտադրվում:

 

Չափավորություն

 

Աղեստամոքսային համակարգը չծանրաբեռնելու և ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է նվազեցնել սննդի չափաբաժինները: Օրինակ՝ կարելի է սովորականից ավելի փոքր ափսեով ուտել: Բացի այդ, հարկ է հիշել, որ քաղցի զգացումն անհետանում է ուտելուց միայն 20 րոպե անց, ուստի անհրաժեշտ մի փոքր քաղցած ավարտել ճաշը:

 

Հավասարակշռություն

 

Սննդակարգը պետք է հարուստ լինի և՛ սպիտակուցներով(50%), և՛ ճարպերով (30-40%), և՛ ածխաջրերով (10-20%), և՛ վիտամիններով ու հանքանյութերով, քանի որ որևէ տարրի պակասի դեպքում օրգանիզմը չի կարողանում բնականոն աշխատել:

 

Սպիտակուցների հիանալի աղբյուր են պանրի անյուղ տեսակները, կաթնաշոռը, կաթնամթերքը, անյուղ միսը, սպիտակ թռչնամիսը, ձուկն ու ծովամթերքը:

 

Ճարպերի մեծ մասը պետք է լինի բուսական ծագման (բուսայուղեր): Օգտակար են նաև օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները (ձկան յուղ), մինչդեռ կենդանական ծագման ճարպերը ցանկալի է բացառել:

 

Ածխաջրերից հարկավոր է բացառել «արագ» ածխաջրերը (հացաբուլկեղեն ու քաղցրավենիք) և երբեմն օգտագործել քիչ քանակությամբ մակարոնեղենի կոշտ տեսակներ, ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, չզտված հացահատիկ և այլն: Նաև շատ կարևոր են մրգերն ու կանաչեղենը, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից և բարելավում են մարսողությունը:

 

Բացի այդ, հարկավոր է մոռանալ արագ սննդի, քաղցր գազավորված ըմպելիքների, պատրաստի հյութերի, հացաբուլկեղենի, քաղցրավենիքի, սոուսների և աղի մթերքի մասին:

 

Խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի հեշտ հագենալ քիչ քանակությամբ սնունդով

 

·        Հարկավոր է դանդաղ ուտել և լավ ծամել սնունդը: Այդ դեպքում օրգանիզմը հագենալու մասին ազդանշանը ժամանակին կհաղորդի:

 

·        Սնվելու համար հարկավոր է հատուկ ժամ հատկացնել և չուտել հեռուստացույց դիտելով կամ համակարգչի առջև:

 

·        Հաճախ մարդիկ ծարավի զգացումը շփոթում են քաղցի հետ, ուստի հարկավոր է օրվա ընթացքում մինչև 2 լիտր ջուր խմել: Կարելի է ամեն անգամ ուտելուց առաջ մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմել, ինչը կօգնի ակտիվացնել նյութափոխանակությունն ու կնպաստի տոքսինների դուրսբերմանը:

 

·        Ախորժակը նվազեցնելու համար շատ արդյունավետ կարող են լինել արոմաթերապիաները: Կարելի է որևէ եթերայուղ (անանուխ, վարդ, թուրինջ, սամիթ կամ վանիլ) կաթեցնել թաշկինակին և պարբերաբար շնչել դրանց բույրը:

 

·        Երբեմն հարկավոր է քաղցրավենիք ուտել: Շաբաթական 2-3 անգամ մի կտոր դառը շոկոլադ կամ զեֆիր ուտելը չի վնասի կազմվածքին:

 

·        Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը շատ ավելի արագ և ուրախ է անցնում, եթե մարդը միայնակ չի լինում, ուստի կարելի է համախոհներ գտնել և շատ ավելի հաճելի դարձնել այդ գործընթացը:

 

·        Օրվա ընթացքում հարկավոր է տարբեր հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ինչը կօգնի շատ ավելի քիչ մտածել ուտելու մասին:

 

Բեռնաթափման օրեր

 

Սակայն պետք չէ կարծել, որ կարելի է նիհարել՝ շաբաթը մեկ օր քաղցած մնալով, իսկ մյուս օրերին ամեն ինչ ուտելով: Բեռնաթափման օրեր անցկաացնելն իմաստ ունի միայն սննդակարգն ամբողջությամբ փոփոխելու դեպքում:

 

Բացի այդ, բեռնաթափման օրերը հակացուցված են շաքարային դիաբետի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս բեռնաթափման օրեր անցկացնել շաբաթական առավելագույնը 1-2 անգամ: Այս օրերին կարելի է ուտել 1,5-2 կգ կանաչ խնձոր, 500 գրամ անյուղ կաթնաշոռ և 1 լիտր կեֆիր, 1,5 կգ թարմ վարունգ կամ 1,5 կգ շագեխաշած բանջարեղեն: Բացի այդ, բեռնաթափման օրեր անցկացնելիս հարկավոր է չմոռանալ հեղուկի մասին և հնարավորինս շատ մաքուր ջուր ու բուսական թեյեր խմել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular