Փորձագետները պարզել են, թե ինչ չի կարելի ուտել հղիության ընթացքում
ՖՈՏՈԳիտնականները վերլուծել են 918 կնոջ ու նրանց երեխաների տվյալները և եկել այն եզրահանգման, որ հղիության ընթացքում գեստացիոն դիաբետից (հղիների դիաբետ) տառապող և օրական ավելի քան 156 գրամ մշակված հացակատիկ օգտագործող կանանց երեխաները 7 տարեկանում երկու անգամ ավելի հաճախ են տառապում ճարպակալումից, քան նրանք, ում մայրերն օրական 37 գրամից պակաս մշակված հացահատիկ են օգտագործել:
Մասնագետները հաշվի են առել այն բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, այդ թվում նաև ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչպես նաև օգտագործվող բանջարեղենի, մրգերի և քաղցրավենիքի քանակությունը:
Գիտնականները հավելում են նաև, որ նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ածխաջրերով հարուստ մշակված հացահատիկները կապված են նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտի հիվանդույթունների հետ:
Ի դեպ՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս նաև հղիության ընթացքում օգտագործել դիետիկ ըմպելիքներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ժամանակ քաղցրացված ըմպելիքներ օգտագործած կանանց մոտ 60%-ի դեպքում երեխաները ծնվել են բավականին մեծ քաշով: Բացի այդ, այն երեխաները, որոնց ծնողներն օրական առնվազն մեկ դիետիկ ըմպելիք են խմել, 7 տարեկան հասակում ավելի հաճախ են ունենում ավելորդ քաշի խնդրիր, քան մյուսները:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am