ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել Կարապետյանին ի վնաս իրենց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ, մեդիա փորձագետ և Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը Rt.com-ին ասել է, որ իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել գործարար Սամվել Կարապետյանին ի վնաս իրենց։

«Իշխանությունները նահանջելու տեղ չունեն։ Դատավորների վրա ճնշման վերացումը կամ ամենափոքր նահանջը կնշանակեր թիմի ներսում պառակտում», - բացատրել է Rt.com-ի զրուցաակիցը։

Հետևաբար, նա վստահ է, որ դատավորների վրա անընդհատ ճնշումը կշարունակվի որքան հնարավոր է և դա «քանի դեռ իշխանությունները ռեսուրսներ ունեն»։ «Եկեղեցու վրա ճնշումը ևս շարունակվում է։ Վերջերս իշխանությունները սպառնալիքներ են հնչեցրել», - հիշեցրել է Քոչարյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ընտրարշավին։ «Ընտրարշավի հիմնական ուշադրության կենտրոնում խաղաղությունն է։ Իշխանությունները փորձում են դա վաճառել բնակչությանը շարունակելով ազգային առաջնահերթությունները զիջել Թուրքիային և Ադրբեջանին... Բոլոր ազգային ինստիտուտները, այդ թվում եկեղեցին, որոնք խանգարում են այդ գործընթացին, անողոք կերպով կհետապնդվեն իշխանությունների կողմից», - եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular