ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Ռուբեն Վարդանյանի մեղքն ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։ Այս մասին նշվում է Free Armenian Prisoners նախաձեռնության հայտարարության մեջ։

«Ավելին` նշված ժամանակահատվածներում նա չէր էլ կարող կատարել այն ամենը, ինչում նրան մեղադրում են։ Բոլոր այսպես կոչված «վկաները» հայտարարում են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին և անձամբ չեն ճանաչել, այլ նրա մասին միայն լսել են ԶԼՄ-ներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաձեռնությունը հիշեցնում է, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։

Ավելին` փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը Եվրոպական դատարանում պաշտպանում է հայ ռազմագերիների շահերը, հրապարակել է զեկույց, որում եզրակացվում է, որ Բաքվում անցկացվում է անարդար դատավարություն, որտեղ պաշտպանությունը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ ամբաստանյալի անմեղությունն ապացուցելու ցանկացած իրական հնարավորությունից։

Free Armenian Prisoners-ը հիշեցնում է, որ Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես շարունակվող դատական ֆարսի դեմ բողոքի նշան։ Նա նշել է, որ այս «դատը» հարված է մի ամբողջ ժողովրդի, փորձ է մեղադրելու բոլոր նրանց, ովքեր օգնել են Լեռնային Ղարաբաղին և նրա բնակիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարեկցանք են դրսևորել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular