Կիևը կարող է սադրել ՆԱՏՕ–Ռուսաստան պատերազմ. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստում է սադրանք ՆԱՏՕ-ի երկրներում՝ փորձելով դա ներկայացնել որպես ռուսական հարձակում։ Նրա խոսքով՝ Կիևը պլանավորում է վերանորոգել խոցված կամ որսված դրոններ, զինել դրանք և օգտագործել՝ իբրև «ռուսական անօդաչուներ» հարվածելու Լեհաստանի և Ռումինիայի խոշոր տրանսպորտային կենտրոններին։
Զախարովան զգուշացրել է, որ նման սցենարի իրականացման դեպքում Եվրոպան կարող է կանգնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Նա հավելել է, որ սադրանքի նպատակը Ուկրաինայի ճակատում կրած պարտությունների ֆոնին Ռուսաստանին մեղադրելն ու եվրոպական երկրներում դեզինֆորմացիոն արշավ սկսելն է, փոխանցում է Лента.ру-ն։
Արևմտյան փորձագետներ ևս մտահոգություն են հայտնել․ նորվեգացի պրոֆեսոր Գլեն Դիզենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումը «ավելի քան հավանական է» և չի բացառել նույնիսկ միջուկային զենքի կիրառումը։ Ամերիկացի լրագրող Թոմաս Ֆազին, իր հերթին, եվրոպական քաղաքականությունը համարել է վտանգավոր և զգուշացրել է, որ այն մոտեցնում է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև նոր զինված հակամարտությունը։