ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուսնալուծությունից հետո բազմաթիվ երկրպագուներ ցանկանում են գրավել իմ ուշադրությունն ու սիրախաղ անել». Միխայիլ Գալուստյան

ՖՈՏՈ

Կինոդերասան, կատակերգու, հաղորդավար Միխայիլ Գալուստյանը «Աստղերը ջունգլիներում 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամուսնալուծությունից հետո նա շրջապատված է բազմաթիվ երկրպագուներով, որոնք ցանկանում են գրավել իր ուշադրությունը և սիրախաղ անել:

«Բայց Գալուստյանի ամրոցը անխոցելի է, իսկ սիրտը մնում է ազատ»,- ասել է նա: Հայտնում է StarHit-ը: 

Հիշեցնենք՝ Միխայիլ և Վիկտորյա Գալուստյանները 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Լուրը հայտնել էր հումորիստը՝ նշելով, որ իրենց ճանապարհները բաժանվել են դեռ մեկ տարի առաջ:

«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները: Որոշեցինք տարբեր ճանապարհներով առաջ շարժվել: Բաժանվել ենք առանց իրարից նեղանալու և դժգոհությունների: Մեր միջև եղած ամեն ինչի համար միայն երախտագիտություն ենք զգում: Միմյանց շնորհակալություն ենք հայտնել համատեղ տարիների համար և շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել»,- Ինստագրամի իր էջում գրել էր դերասանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular