ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ-Արմենիան հաղթեց առաջնության ներկայիս առաջատարին՝ բարձրանալով 2-րդ տեղ

ՍՊՈՐՏ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրից հետաձգված խաղում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում «Արարատ-Արմենիան» հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (2:1)։

Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Արայիկ Էլոյանը և Ուգո Օլիվեյրան՝ համապատասխանաբար 32-րդ և 56-րդ րոպեներին։ «Ալաշկերտի» միակ գոլը ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփեց Կարեն Նալբանդյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Այսպիսով, այս խաղից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 14-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Ալաշկերտը»՝ չնայած պարտությանը, շարունակում է 15 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular