Վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը․ պատմության այս օրը (26 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
-
Հակաբեղմնավորման համաշխարհային օր
-
Եվրամիություն՝ Լեզուների օր
-
Էկվադոր՝ Ազգային դրոշի օր
-
Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1724 - Երևանի խանը համաձայնվել է բանակցություններ վարել թուրքերի հետ, և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել։ Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր։
1869 - ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։
1890 - ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոն Մելիքսեթ-Բեկը։
1895 - Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են հայ բնակչության ջարդեր։
1952 - ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը։
1954 - վախճանվել է 1945 թվականից Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան)։
1959 - Երևանում կայացել է «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում՝ Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլք։
1967 - ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը։
2000 - կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը։
2001 - Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը։
2002 - 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏել»-ը սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում։
2006 - հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանը հանձնվել են «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը։
2013 - վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը։
2019 - կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին։
2020 - Հայաստանի և Ադրբեջանի ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, ինչը նշան է մոտալուտ պատերազմի։
2021 - տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1141 - ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջևին։
1181 - ծնվել է իտալացի քարոզիչ, ֆրանցիսկյան օրդենի հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզացին։
1580 - անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը, վերադառնալով Պլիմուտ, ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման ճանապարհորդությունն էր Մագելանից հետո։
1641 - ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։
1789 - ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել Թոմաս Ջեֆերսոնը։
1849 - ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իվան Պավլովը։
1868 - վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը։
1877 - ծնվել է շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն։
1887 - Էմիլ Բերլիները արտոնագրել է գրամոֆոնը։
1888 - ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը։
1898 - ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը։
1908 - տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը։ Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պիլսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը։
1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից։
1944 - ծնվել է հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար Անդրաշ Ադորյանը։
1945 - վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը։
1950 - Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։
-
Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1960 - ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է 4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն։
1961 - Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը։
1977 - Ուկրաինայում առաջին հոսանքն է տվել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը։
1981 - ծնվել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
2003 - փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը։
2008 - Մոնղոլիայում բացվել է Չինգիզ խանի աշխարհում ամենամեծ արձանը։
2016 - Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը։
2019 - վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։
2020 - Խարկովի արվարձաններում գտնվող Չուգևի տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող։ Ինքնաթիռում գտնվողներից մեկը կենդանի է մնացել։
2022 - Ռուսաստանի Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկչի կողմից։ Զոհվել է 13 անձ, ներառյալ 7 երեխա։ Հարձակվողը ինքնասպանություն է գործել։
Կ. Խաչիկյան