ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգվածային գրոհ՝ Ղրիմի օդանավակայանում, ռուսական ինքնաթիռներ են ոչնչացվել․ Ուկրաինայի ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օկուպացված Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության ուժերը այրել են երկու ռուսական Ան-26 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ)։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկ նշանակության ուժերի «Ուրվականները» շարունակում են ոչնչացնել թշնամու բարձր արժեք ունեցող թիրախները ժամանակավորապես օկուպացված Ղրիմում», - նշել է ԳՀՎ-ն։

Հետախուզական աղբյուրների տվյալներով՝ թերակղզում կատարած հարձակման ժամանակ հատուկ նշանակության ուժերը այրել են  երկու Ան-26 տրանսպորտային ինքնաթիռներ։ Վնասվել են նաև մակերևութային ռադարային կայանը և MR-10M1 Mys M1 ափամերձ ռադարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular