ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի  ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետեւյալ բարելավումները. միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման եւ այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով` անկախ մաքսային մարմնից եւ վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ եւ հաշվառում` համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի եւ կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն` համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,  գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:

Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular