ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինում զենքի օգտագործումը պետք է սահմանափակվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե երկու պետությունների լուծումը կյանքի կոչվի, ապագա Պաղեստինյան ինքնավարությունը ստիպված կլինի սահմանափակել զենքի օգտագործումը Պաղեստինում և նաև ստանձնել ծայրահեղականության դեմ պայքարի դերը։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի պետնախարար Խալիֆա Ալ Մարարը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում։
«Մենք գիտակցում ենք, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է հստակ քաղաքական հորիզոն սահմանել և ստեղծել իրավաբանորեն պարտավորեցնող ճանապարհային քարտեզ անկախ պաղեստինյան պետության համար, և բարեփոխել ու լիազորել օրինական և կոմպետենտ Պաղեստինի ազգային իշխանությունը, որը կսահմանափակի զենքի օգտագործումը և կհանձնառի պայքարել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ», – ասել է էմիրաթցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքները Գազայի հատվածում մշտական հրադադարի հասնելու, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև անկլավի բոլոր շրջաններ մարդասիրական օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ։