ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվային գործարքի շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել ընդհանուր առմամբ 4 միլիարդ դոլար արժողությամբ լոկոմոտիվների մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը X-ում։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել «պատմության մեջ ամենամեծ լոկոմոտիվային գործարքի» շուրջ: Լուտնիկի հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կազմում է 4 միլիարդ դոլար։

ԱՄՆ առևտրի նախարարի խոսքով՝ «ամերիկյան տեխնոլոգիաների վրա հիմնված լոկոմոտիվները կնպաստեն Եվրոպայում և Ասիայում տրանսպորտային ցանցերի զարգացմանը»: Նա գործարքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular