ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում հերթական ավտոմեքենան են թալանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել և թիրախում դարձյալ մասնագիտությամբ բժիշկ է եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան աշխատանքի մեկնելիս Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Արմեն Ա.-ն աշխատանքի մեկնելիս նկատում է, որ շենքի հարևանությամբ գտնվող բակում, որտեղ միշտ կայանել է իրեն պատկանող «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան, թալանել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի հերթապահ խումբն ու Երևանի քրեական ոստիկանության ծառայողները:

Տեղում պարզվում է, որ անհայտ անձը կամ անձինք «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի թափարգելը և զույգ լուսարձակները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular