ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո ազգային հավաքականի մարզչական շտաբը լքելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։

«Հուլիսի վերջին խոսակցություններ էին շրջանառվում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին։ Դա շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ Ջոնը հեռացավ թիմից։

Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից հետո ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է, որ մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում»,– ասել է Բերեզովսկին Metaratings.ru-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Բերեզովսկին ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատել է հինգ տարի՝ 2020-ից 2025 թվականներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular