ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աhաբեկչական հարձակում, մեկ իսրայելցի մաhացել է, իսկ մեկն էլ ծանր վիճակում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 18-ի կեսօրին Իսրայելի և Հորդանանի միջև Ալենբի սահմանային անցակետում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Երկու ահաբեկիչներ ժամանել են Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարով և կրակ են բացել, գրել են ԶԼՄ-ները։

Մեկ անձ մահացել է, իսկ մեկն էլ ծանր վիճակում է: Ավելի վաղ հաղորդվել էր երկու ծանր վիրավորված տղամարդկանց մասին։ Հարձակվողները վնասազերծվել են:

Սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է: Հարձակումը տեղի է ունեցել նույն տարածքում, որտեղ մեկ տարի առաջ սպանվել էին երեք իսրայելցիներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular