ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնավորության 7 գծեր, որոնք կանանց դարձնում են հիասքանչ

ՖՈՏՈ

Փոփ-արվեստը մեզ սովորեցնում է, թե ինչն է այսօրվա «իրական» գեղեցկությունը` հաստ շրթունքներ, մոդելային կազմվածք, իսկ բացը կարելի է լրացնել վառ դիմահարդարման միջոցով` վրձնի մի քանի թափահարում, և Դուք արդեն «արքայադուստր» եք:
Սակայն կնոջը հիասքանչ չեն դարձնում շրթներկը, ապարանջանը կամ նիհար կազմվածքը: Իրական գեղեցկությունն ավելին է, քան արտաքին տեսքը:
Եվ այսպես… Ինչպիսի՞ն պիտի լինեն իրական գեղեցկուհիները:

1. Տարվածություն: Առանց սիրելի զբաղմունքների ու կրքի կինն անհետաքրքիր է: Հաճախ դժվար է գտնել ժամանակ ինքներս մեզ տրամադրելու համար: Բայց երբ Դուք որևէ բանով տարված եք, ունեք հոբբի, ապա դա փրկություն է: Վերադառնում եք ծանր աշխատանքային օրվանից հետո տուն և զբաղվում Ձեր սիրելի գործով: Իսկ հոգին երգում է…
Կյանքը չի սահմանափակվում միայն աշխատանքով: Տարված մարդուն կարելի է տարբերել ամբոխից. նրա աչքերը փայլում են առանձնահատուկ:

2. Հոգևոր ջերմություն: Սառը, էգոիստ կանայք միայն սիրում են իրենք իրենց: Իհարկե, յուրաքանչյուրը պիտի սիրի ինքն իրեն, սակայն քչերին են հաճելի ինքնասիրահարվածները: Եթե կինը չի կարող հոգ տանել, օգնել, աջակցություն ցուցաբերել, ապա ո՞վ կաջակցի հենց նրան… Իսկ մեզ հայտնի փաստ է` մարդը հասարակության մի մասն է: Հոգևոր ջերմությունը գրավում է մարդկանց, ինչպես մագնիս..

3. Մտածողություն/ինտելեկտ: Մեր մշակույթում դեռ շարունակում է գերիշխել այն կարծիքը, թե իրենց հետևող, գեղեցիկ կանայք հիմարիկ են: Կարծրատիպն ունի երկու կողմ, այսինքն` խելացի կանայք տգեղ են, նրանց համար գոյություն ունեն միայն աշխատանքը, գիտելիքն ու կարիերան, իսկ իրենց հետևելու համար ժամանակ չեն գտնում:
Տարօրինակ կարծրատիպեր են: Դա նույնն է, ինչ գրողը երբեք գիրք չկարդա, կամ ամեն մեկս գոչենք, որ աշխարհին չենք ուզում հասկանալ, թող աշխարհը մեզ հասկանա:

Արդեն իսկ գիտելիքի ձգտելն ու խելացի լինելը սեքսուալության չափանիշ են:

4. Դրական էներգիա: Ոչ ոք չի սիրում փնթփնթան, բացասական էներգիա հաղորդող մարդկանց: Իհարկե, դա չի նշանակում, որ կինը միշտ պիտի լինի հիանալի տրամադրությամբ. կյանքում շատ են պատահում տհաճություններ, երբ տխուր լինելը բնական է: Բայց ամեն բան ավարտ ունի: Հարկավոր է ժամանակ գտնել, հավաքել ուժերը ու նորից ժպտալ աշխարհին:

5. Հաստատակամություն: Կանայք, ովքեր ձեռքերը երբեք վայր չեն գցում, հրաշք են: Հաստատակամություն ամենում` հարաբերությունների մեջ, կարերայում, սպորտում… Աշխարհը սիրում է մարտիկներին:

6. Ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ: Ինքնավստահ կինը գիտի իր արժեքը: Նա լուռ հպարտանում է նրանով, թե ինչ տեսք ունի, ինչ կեցվածք, խելք ու խոսելաոճ: Նա ընդունում է ինքն իրեն ու իսկապես ինքնաբավ է: Դա գեղեցիկ է:

7. Ապրելու ցանկություն: Իրականում ապրելու ցանկությունը վերը թվարկածների հավաքական գիծն է: Երբ կինը տարված է, կրքոտ, խելացի, ուրախ, սեքսուալ ու ինքնավստահ է, նա հիասքանչ է: Նա դառնում է կայծ ու վառում շրջապատողների սրտերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular