ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ոստիկանները 54-ամյա տղամարդու տանը մարիխուանա են հայտնաբերվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծաղկունք գյուղի 54-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում է մարիխուանա:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները սեպտեմբերի 15-ին այցելել են նշված հասցե:

54-ամյա տղամարդը հայտնել է, որ տանը մարիխուանա տեսակի թմրամիջոց կա, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփի բույսեր:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 16-ին կատարված զննությամբ Ծաղկունք գյուղի Շիրազի փողոցի նշված տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 150,55 գրամ քաշով:

Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular