ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչելոտին բացահայտել է, թե ինչ պայմանով Վինիսիուսն ու Ռոդրիգոն կմասնակցեն ԱԱ-2026-ին

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հեռանկարների մասին։

«Արդյո՞ք Վինիսիուսի տեղը 2026 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում երաշխավորված է։ Եթե նա լինի լավագույն մարզավիճակում, ապա այո։ Ռոդրիգոն նույնպես։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց պետք է լինի լավագույն մարզավիճակում։ Ինձ պետք չէ պատմել Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասին, ես նրանց հետ Չեմպիոնների լիգան եմ հաղթել»,- ասել է Անչելոտին ESPN-ին տված հարցազրույցում։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Բրազիլիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular