ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երուսաղեմը մեր քաղաքն է և միշտ մերը կլինի, ձեր քաղաքը չէ. Նեթանյահուն՝ Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է The Times of Israel-ը, փոխանցում է lenta.ru-ն:

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։

«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։

Սա միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի», - ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ՝ Գազայում նրա գործողությունների պատճառով: «ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և նրանց սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը»,- նշել էր Թուրքիայի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular