ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը. պատմության այս օրը (16 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Մալայզիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1822 - ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։

1931 - ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։

1944 - ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

1945 - ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։

1965 - ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։

1976 - Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորների՝ հանելով նրանց ջրից։

1980 - վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։

2005 - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով։

2008 - Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

2010 - ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին։

2014 - Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի։

2019 - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։

2021 - Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1386 - ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։

1492 - Կոլոմբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։

1736 - վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որը առաջինն է սնդիկը օգտագործել ջերմաչափերում և ստեղծել Ֆարինգեյթի սանդղակը։

1745 - ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։

1773 - Նոր Շոտլանդիա է (Կանադա) ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։

1782 - ծնվել է մանջուրական Ցին դինաստիայի Չինաստանի 8-րդ կայսր Դաոգուանը։

1810 - Մեքսիկան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։

1821 - Ռուսական կայսրությունը հաստատել է Ալյասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։

1857 - բոստոնցի Ջեյմս Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանօրյա երգը առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում և ներկայումս անհնար է պատկերացնել ամանօրը առանց այդ երգի ամբողջ աշխարհում։

1858 - ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։

1859 - անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։

1885 - ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։

1889 - Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։

1908 - ստեղծվել է «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։

1916 - կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։

1956 - ծնվել է ամերիկացի ֆոկուսնիկ և իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը։

1963 - կազմավորվել է Մալայզիա պետությունը։

1970 - ստեղծվել է «Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։

1973 - վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։

1977 - վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։

1978 - Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։

1987 - ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալյան արձանագրությունը։

1993 - վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։

1999 - Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19 և վնասվածքներ են ստացել 200 մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular