ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է սահմանահատման կնիքներից հեռացվել Արարատի պատկերանշանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարության նոր որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Կառավարության որոշմանը՝ ֆբ-յան իր էջով նշելով, թե Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա:

 

Ինչպես Արսեն Թորոսյանն է նշում՝ որոշման համար հիմք է ծառայել իրական Հայաստանի գաղափարախոսությունը։

<<Աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում>>,- գրել էր Արսեն Թորոսյանը։

Նորանշանակ նախարարի գնահատմամբ՝ կնիքի չափի փոքրացմամբ անձնագրերն ավելի շատ կծառայեն շատ ճամփորդողներին։

Ընդդիմադիր գործիչներն էլ համոզված են, եթե չպայքարենք, ապա սրան հետևելու է ՀՀ Զինանշանից Արարատի պատկերանշանի հեռացումը։

Ընդդիմադիր գործիչները նշում են, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով։ <<Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել>>,- համոզված են ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Կառավարության նոր որոշման վերաբերյալ առավել մանրամասներ իմանալու համար մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

ՀՀ ԱԱԾ-ից պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular