ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են չինուհիները կարողանում պահպանել բնական գեղեցկությունը և ինչ գաղտնիքների են տիրապետում

ՖՈՏՈ

Չինուհիներն, ինչպես և Հարավ-արևելյան Ասիայի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները, ունեն գեղեցկության գաղտնիքներին տիրապետող կանանց լայն համբավ:

Այստեղ կնոջ տարիքը գուշակելը վերածվում է հետաքրքիր խաղի. 20 տարեկաններն ունեն 13-14 տարեկանի տեսք, 30 տարեկանները՝ 18, 40 տարեկանը...

Adme.ru ժամանցային կայքի ընթերցողներից չինաստանաբնակ Մաշա Պիպենկոն կայքի էջերում կիսվել է ձեռք բերած տեղեկություններով, թե ինչով է նրանց պահվածքը տարբերվում այլազգի կանանց պահվածքից և ինչպես է նրանց հաջողվում պահպանել բնական գեղեցկությունը:

Չինուհիներն իրենց արտաքին խնամքի վրա բավականին խոշոր գումարներ են ծախսում, այդ գումարն ամսական կարող է հասնել միջինը 300 ԱՄՆ դոլարի, ընդ որում՝ նրանց տղամարդիկ դրան շատ հանգիստ են վերաբերում, եթե չասենք նույնիսկ դրական: Ի դեպ, չինական կոսմետիկ ընկերությունների արտադրանքն այստեղ այնքան էլ հարգի չէ, ավելի տարածված են ճապոնական ու կորեական ընկերությունների արտադրանքները: Իսկ առևտրի մեծ կենտրոնները լեցուն են եվրոպական լյուքս բրենդների տեսականիով, որոնք Չինաստանում բավականին թանկ են:

Քանի որ չինական մշակույթում կարևորագույն շեշտը դրված է կայուն, երկարատև հարաբերությունների ու ամուսնության, այլ ոչ թե սեքսի վրա, այստեղ «սեքսուալություն» արևմտյան հասկացությունը փոխարինված է «գեղեցկությամբ»: Իսկ գեղեցկությունը Չինաստանում առաջին հերթին արտաքին համաչափ դիմագծերն են. մեծ աչքեր, բարձր քիթ, փոքրիկ բերան և, իհարկե, բաց մաշկ:

Այստեղ կանայք ու աղջիկները կիրառում են արևի ճառագայթներից պաշտպանվելու համար բազմաթիվ միջոցներ. հովանոցներ, գլխարկներ և մուգ «սաղավարտներ» դեմքի համար, որոնք օգնում են ոչ միայն պահպանել մաշկի սպիտակ գույնը, այլև պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Չինաստանում օրվա ռեժիմը սուրբ գործ է: Այստեղ վաղ են արթնանում և անպայման աշխատում են օրվա ընթացքում քնել ճաշից հետո: Ամբողջ Չինաստանը նախաճաշում, ճաշում և ընթրում է միաժամանակ:

Չինուհիների համար խորթ է շոկոլադի ու, առհասարակ, քաղցրի հանդեպ անհագ սերը: Ընդմիջումներին այստեղ նախընտրում են ուտել թթու կամ կծու ինչ-որ բան: Ընդհանուր առմամբ, նրանք շատ են ուտում բանջարեղեն, բազմատեսակ կանաչեղեն, ինչն էլ իր հերթին նպաստում է սլացիկ կազմվածք ունենալուն:

Չինուհիները խմում են միայն գոլ ջուր և բավականին մեծ քանակությամբ: Նրանք նաև աշխատում են ցնցուղ չընդունել և չուտել պաղպաղակ դաշտանի ժամանակ: Իսկ չափից դուրս «ճիշտ» չինուհին առհասարակ պաղպաղակ չի ուտում:

Եվ ի վերջո՝ չինուհիների գեղեցկությանը նպաստում է նաև այն փաստը, որ իրենք իրենց զգում են գեղեցիկ ու կանացի և առաջին հերթին՝ դա գալիս է նրանց տղամարկանց վերաբերմունքից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular