ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ քաղաքագետ. իշխանությունները փորձում են բոլորին վախեցնել ահաբեկչությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Արթուր Խաչիկյանը Rt.com-ին տված հարցազրույցում նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանը կարող է փոխել երկրի իրավիճակը դեպի լավը։ «Նա կապված չէ նախկինների հետ (իշխանությունների ներկայացուցիչների),  փորձառու գործարար է, նա իսկապես կարող է փոխել իրավիճակը Հայաստանում դեպի լավը։ Հետևաբար, նա մահացու սպառնալիք է ներկայացնում իշխանությունների համար», - բացատրել է Rt.com-ի զրուցակիցը։

Նրա խոսքով` Հայաստանում իրավիճակը ապագայում կարող է վատթարանալ, քանի որ իշխանությունները «փորձում են բոլորին վախեցնել ահաբեկչությամբ»։ «Հուսով եմ, որ Հայաստանի ժողովուրդը բավարար առողջ բանականություն ունի, իսկ Կարապետյանը բավարար ուժ։ Կարծում եմ, որ նա ուժեղ մարդ է և չի կարող կոտրվել։ Նա կշարունակի աջակցել Հայ եկեղեցուն և լուրջ թեկնածու կլինի ապագա ընտրություններում», - հավելել է Խաչիկյանը։

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «իշխանության մեջ գտնվող խմբակի» վարկանիշները բավականին ցածր են՝ մոտ 17%։ «Իսկ Կարապետյանն ունի մոտ 13%։ Այնպես որ, նա իսկապես լուրջ մրցակից է նրանց համար», - եզրափակել է քաղաքագետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի դատարանը կալանքի տակ է թողել գործարար Սամվել Կարապետյանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular