ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 արտահայտություն, որ երբեք ոչ ոքի պետք չէ ասել

ՖՈՏՈ

Past.am-ը գրում է.

Հարաբերություններն ասես թուղթ լինեն, որը եթե ճմրթեք այլևս նույնը չի լինի: Այսպիսով, պետք է մի բան ասլուց առաջ մի լավ մտածել: Մի բան, որն առաջին հայացքիչ կարող է անմեղ թվալ, իրականում կարող է ցավ պատճառել դիմացինին:

«Սա իմ գործը չէ», «ինձ դրա համար չեն վճարում»

Սրանք ամենատարածված արտահայտություններն են աշխատանքից խուսափելու համար: Դեպքերի 99%-ում ձեր ղեկավարը կզայրանա՝ կարծելով, որ դուք խույս եք տալիս աշխատանքից և բավականաչափ նվիրում չեք ցուցաբերում: Այսպիսով, կարող եք այդ արտահայտությունները փոխարինել հետևյալով՝ «այսօր շատ աշխատանք ունեմ, ո՞րն անեմ առաջինը»:

«Քեզ հետ խոսելու ժամանակ չունեմ», «շատ զբաղված եմ»

Այսպիսի արտահայտությունները վկայում են վատ դաստիրակւոթյան մասին: Շատ ավելի նախընտրելի է ասել «ցավում եմ, սակայն կարևոր հանդիպում ունեմ մի քանի րոպեից, գուցե՞ հետո քննարկենք» կամ «այս պահին կաևոր գործ ունեմ, արի մեկ ժամից քննարկենք»:

«Սա կարող է հիմար հնչել, սակայն...»

Նմանատիպ արտահայտությունը միանգամից կասկածի տակ է դնում ձեր ասելիքի խելքին մոտ լինելը այն դեռ չսկսած:

‹‹Մի բան ասեմ չնեղանաս››

Սա ասես նախազգուշացնող ազդանշան լինի այն բանի, որ դուք պատրաստվում եք նեղացնել դիմացինին: Այսպիսով դիմացինն արդեն իսկ տրամադրվում է, որ դուք մի անհաճո բան եք ասելու:

‹‹Էս ոնց որ մի քիչ լցվել ես, հա՞››, ‹‹վայ, էս ոնց ես նիհարել››

Քաշը և արտաքին տեսքին վերաբերող այլ բան պատկանում են զգայուն թեմաների շարքին: Անկախ նրանից դուք կատակում եք, թե հաճոյախոսում նմանատիպ արտահայտությունները կարող են տհաճ և անցանկալի լինել: Այսպիսով, փոխարինեք դրանք հետրյալով՝ ‹‹հիանալի տեսք ունես››:

‹‹Տարիքիդ համեմատ շատ լավ տեսք ունես››

Եվ մեկ թեմա, որը պատկանում է զգայունների կատեգորիային՝ տարիք: Այս արտահայտությամբ դուք կարծես ասում եք՝ ‹‹դե տարիքակիցներիդ համեմատ այդքան էլ ծեր տեսք չունես, լավ ես պահպանվել››: Կրկին շատ ավելի լավ է ասել ‹‹հիանալի տեսք ունես››:

‹‹Իսկը քեզ նման ես››, ‹‹քո տիպիկ պահվածքն է››, ‹‹քեզ շատ բնորոշ է››

Մի՛ պիտակավորեք մարդկանց: Նմանատիպ արտահայտությունները կարող են կոնֆլիկտ առաջացնել: Ավելի լավ է փորձել մեղմ կերպով քննարկել իրավիճակը, օրինակ՝ ‹‹ես նյարդայնանում եմ, երբ կեղտոտ ամանները դնում ես լվացարանի մեջ, արի՛ քննարկենք, թե ինչ կարող ենք անել այս իրավիճակը փոխելու համար››: ‹‹Ես›› դերանունն օգտագործելով՝ դուք ուշադրություն եք հրավիրում ձեր զգացողություններին, այլ ոչ թե դիմացինի թերություններին:

‹‹Եթե ինձ իսկապես սիրեիր, ապա...››

Այս արտահայտությունն ասելով, դուք ոչ միայն էմոցիոնալ մանիպուլյացիայի եք ենթարկում դիմացինին, այլև ցույց տալիս, որ ձեզ դուր չի գալիս իրենց վերաբերմունքը ձեր հանդեպ: Սա դժվար թե օգնի արմացնել ձեր հարաբերությունները: Նախընտրելի է օգտագործել հետևյալ րատահայտությունը՝ ‹‹ես ավելի լավ կզգայի, եթե մենք...››:

‹‹Դու նրա համար չափազանց լավն էիր››, ‹‹նա քեզ արժանի չէր››

Անգամ եթե դուք փորձում եք մեղմել դիմացինի բաժանման ցավը, նմանատիպ արտահայտությունները կարող են բացասական էֆեկտ ունենալ: Սա ասելով դուք կարծես կասկածի տակ եք առնում դիմացինի ճաշակը: Դրա փոխարեն ասեք՝ ‹‹նա է կորցնողը››: Այսպես դուք կցուցաբերեք ձեր աջակցությունն ու սփոփանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular