ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրոհ՝ ՌԴ-ի վրա․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ գիշեր Ռուսաստանի տարբեր շրջաններում հերթապահություն իրականացնող ՀՕՊ համակարգերը խփել են 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահություն իրականացնող ՀՕՊ համակարգերը խփել և ոչնչացրել են 221 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 85-ը խփվել է Բրյանսկի մարզում, 42-ը՝ Սմոլենսկի մարզում, 28-ը՝ Լենինգրադի մարզում, 18-ը՝ Կալուգայի մարզում և 14-ը՝ Նովգորոդի մարզում։

Բացի այդ, ինը սարք ոչնչացվել է Օրյոլի և Մոսկվայի մարզերի, յոթը՝ Բելգորոդի մարզի, երեքը՝ Ռոստովի և Տվերի մարզերի, իսկ մեկ անօդաչու թռչող սարք՝ Պսկովի, Տուլայի և Կուրսկի մարզերի տարածքներում։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular