ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիացիների երկու երրորդը դժգոհ է Մակրոնի որոշումից․ Le Figaro

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առցանց հարցման համաձայն՝ Ֆրանսիայի քաղաքացիների երկու երրորդը դժգոհ է երկրի նոր վարչապետի պաշտոնում Սեբաստիան Լեկորնյուի նշանակումից: Այս մասին հայտնել Է Le Figaro թերթը։

«Պետության ղեկավարի այս աջակիցի առաջխաղացումը չի համապատասխանում ֆրանսիացիների ճնշող մեծամասնության (69%) սպասումներին», - ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է՝ այդ հարցմանը մասնակցած 1000 մարդուց միայն 29 տոկոսն է պաշտպանել Լեկորնյուի նշանակումը, իսկ ընդամենը 6 տոկոսն է միանշանակ գոհ այդ որոշումից: Միևնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը՝ 73%-ը, ճիշտ է համարել 2026 թվականի պետական բյուջեի բաշխման առանձնահատկությունները քննարկելու նոր վարչապետի որոշումը, և միայն 38%-ն է կարծում, որ այդ խոստումը «կտա իր պտուղները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular