ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրահանձնաժողովը պատրաստ է դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ պետությունները խոչընդոտում են. Կալաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, որի օրակարգում է նաեւ Գազայում տիրող հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դադարեցնել առևտրային կապերը և համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ պետությունները խոչընդոտում են հետագա քայլերին:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գազայում շարունակվող պատերազմի համար Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԵՄ-ում առկա խորը բաժանումն իր արտացոլումը գտավ լիագումար նիստի ժամանակ եւս: ԵԽ հիմնական եւ մեծ քաղաքական խմբակցությունների ղեկավարների, պատգամավորների մեծ մասը ներկա չէր քննարկմանը:

ԵՄ գլխավոր դիվանագետի խոսքով հնարավոր չէ որպես Միություն առաջ շարժվել, քանի դեռ անդամ պետությունները միեւնույն տեսակետը չեն կիսում:

«Մեր գործողությունների տարբերակները հստակ են և մնում են սեղանին, սակայն անդամ պետությունները համաձայն չեն հարցում, թե ինչպես ստիպել Իսրայելի կառավարությանը փոխել ընտրած ճանապարհը»,- ասել է Կայա Կալասը:

Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստել է հնարավոր քայլերի «ցանկ», ներառյալ առևտրային կապերի դադարեցում և Իսրայելի մասնակցության դադարեցում Horizon հետազոտական ու նորարարական հիմնադրամին, սակայն «միասնականություն չկա այն հարցում, թե ինչ քայլ պետք է լինի հաջորդը»։ Իսպանիան և Բելգիան միակողմանիորեն նախընտրում են խիստ քայլեր, մինչդեռ Գերմանիան և Հունգարիան ավելի զուսպ են։

«Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք դիվանագիտական ջանքերը Իսրայելի հետ, որովհետև ոչ մի տեղ չենք հասնի, եթե չխոսենք», – եզրափակել է Կալասը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նախկինում էլ քննադատել է Իսրայելի կողմից քաղաքացիական օգնության արգելափակումը՝ մեղադրելով «տասնամյակների հումանիտար սկզբունքները» խաթարելու մեջ, սակայն այս քննադատությունները գործողության չեն վերածվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular