ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես բուժել վահանաձև գեղձի խանգարումները սոխի օգնությամբ

ՖՈՏՈ

Սոխը յուրահատուկ մթերք է, որը ոչ միայն օգտագործվում է ուտեստներ պատրաստելիս, այլև տարբեր ժողովրդական բաղադրատոմսերում՝ շնորհիվ իր բուժիչ հատկությունների: Սա շատ արդյունավետ բաղադրիչ է, որը կօգնի բուժել բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ:

 

Սոխը ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների հարուստ աղբուր է: Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ (կալիում, ծծումբ, C, B1, B2, P և K վիտամիններ): Բացի այդ, սոխը մարդու օրգանիզմի վրա ազդում է ինչպես ինսուլինը:

 

Սոխը պարունակում է նաև ֆոսֆորաթթու, որը դրական ազդեցություն է ունենում արյան հոսքի վրա: Այն նաև օգտագործվում է ակնեի բուժման, մաշկի մաքրման և ախտածին բակտերիաների վերացման համար:

 

Սոխով կարելի է նույնիսկ բուժել ամենակարևոր գեղձերից մեկի՝ վահանաձև գեղձի խանգարումները: Դրա համար հարկավոր է ընդամենը մեկ հատ կարմիր սոխ:

 

Օգտագործման եղանակը.

 

Անհրաժեշտ է սոխը բաժանել երկու մասի, որպեսզի հյութը դուրս գա, այնուհետև դրա մի կեսով նրբորեն շրջանաձև շարժումներով մերսել պարանոցը: Մերսման ընթացքում հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի հատվածին:

 

Մերսումից հետո սոխը հարկավոր է հնարավորինս երկար թողնել պարանոցին: Կարելի է այն ամրացնել պարանոցին և թողնել ամբողջ գիշեր: Այս կերպ սոխի հյութը բնական ճանապարհով կխթանի ու կբարելավի վահանաձև գեղձի աշխատանքը՝ ազատելով բոլոր խանգարումներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular